ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը հայտարարում է 2026/2027 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ /4 տեղ/ «Փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ: Դիմումների ընդունումը՝ մինչև ս. թ. հուլիսի 10-ը (ներառյալ): Տեղեկությունների համար զանգահարել 010 62-98-06, 055 61-35-45` ասպիրանտուրայի բաժին:
Անհրաժեշտ է անձամբ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում` «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Բ. Գրիգորյանին
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ
- անձնագրի պատճեն
- 3×4 չափսի երեք լուսանկար
- ինքնակենսագրություն/ CV
- հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը /բացակայության դեպքում ներկայացնել մասնագիտական գիտական ռեֆերատ` առնվազն 20 էջ/
- բակալավրի և մագիստրոսի դիպլոմի և դրանց հավելվածների պատճենները
- քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
Դիմողները հարցազրույց են անցնում գիտական ղեկավարների հետ:
Քննության անցկացման օրը, ժամը՝ 15.07.2026թ., ժ. 11:00
Քննության անցկացման վայրը՝ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ, 2-րդ հարկ, 207 սենյակ

