Հունիս 1, 2026

Լույսի օրվան նվիրված միջոցառում «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի օր» համաշխարհային նախաձեռնության շրջանակում «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն 2026 թվականի հունիսի 9-ին կազմակերպում է Բաց դռների օր՝ նվիրված մեծ բարերար, ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ Ժիրայր Հովնանյանի հիշատակին։ Միջոցառումը հրաշալի հնարավորություն է բոլոր հետաքրքրվողների համար […]

Հունիս 5, 2026

Տնօրենի պաշտոնի մրցույթի անցկացում

Հայտնում ենք, որ 2026 թվականի հունիսի 16-ին, ժամը 10:00-ին, «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուոտւմ կանցկացվի «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի տնօրենի պաշտոնի մրցույթը։ Մրցույթն իրականացվելու է հաստատված կարգի պահանջներին համապատասխան։

Հունիս 1, 2026

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի շնորհավորանքը գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանին

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ Հանրապետության օրվա առթիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գեներալ-մայորի բարձր զինվորական կոչում ստանալու առթիվ։ Վստահ ենք, որ […]

Մայիս 29, 2026

Elsevier-ի ներկայացուցչի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Մայիսի 27-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն հյուրընկալեց Elsevier B.V. ընկերության ներկայացուցիչ տիկին Ջորջիա Նիկոլինիին՝ Հայաստան կատարած իր այցի շրջանակում, որի ընթացքում նա ծանոթացավ ինստիտուտի գիտահետազոտական ենթակառուցվածքներին, գիտական սարքավորումներին և ընթացիկ ծրագրերին։ AREAl և DELTA փորձարարական կայաններով ու […]

Մայիս 18, 2026

Այց Scandinova Systems AB

ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող ԱՐԵԱԼ գծային արագացուցչի արդիականացման ծրագրի շրջանակում մայիսի 11-15-ը ԱՐԵԱԼ նախագծի համակարգող Ա. Վարդանյանը, Reforce Group ընկերության գլխավոր տնօրեն Զ. Եղիազարյանի և ֆինանսական տնօրեն Հ. Գրիգորյանի (մատակարար ընկերության […]

Մայիս 11, 2026

Մեր թիմը մեկ օր լեռներում

Մայիսի 9-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի աշխատակիցները կազմակերպել էին արշավ դեպի Սմբատաբերդ: Արշավը դարձավ ոչ միայն ակտիվ հանգստի և նոր տպավորությունների հնարավորություն, այլև թիմային կապերի ամրապնդման հիանալի առիթ։ Օրվա ընթացքում մասնակիցները հաղթահարեցին հետաքրքիր երթուղի, վայելեցին Հայաստանի բնության […]

Մայիս 8, 2026

Գիտական նշանակալի իրադարձություն «ՔԵՆԴԼ» ՍՀԻ–ում

Մայիսի 7-ին ՀՀ ԱԱԳԼ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում կայացավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ասպիրանտներ Համլետ Արայիկի Իսունցի և Ալբերտ Հարությունի Դավթյանի թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունը Ա.04.20 «Փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ: Նրանց շնորհվեց տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: […]

Մայիս 6, 2026

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատողը միացել է ICASF 2027-ին և ADU ծրագրին

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատողներից մեկը՝ Լայա Անջոն, հրավիրվել է միանալու ICASF 2027-ի գիտական կոմիտեին։ Նրա հետազոտությունները նվիրված են պլազմային տեխնոլոգիաների և առաջադեմ նյութերի կիրառմանը՝ շրջակա միջավայրի կայուն լուծումների մշակման նպատակով, ներառյալ ջրի […]

Մայիս 5, 2026

Ընդհանուր ժողով «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

Ապրիլի 30-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում տեղի ունեցավ ընդհանուր ժողով, որին մասնակցում էր ինստիտուտի ողջ անձնակազմը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էր տնօրենի թեկնածուի առաջադրման հարցը։ Գործող տնօրեն Բագրատ Գրիգորյանը հանդես եկավ ելույթով՝ արտահայտելով իր երախտագիտությունն անձնակազմին վերջին հինգ […]

Մայիս 5, 2026

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատողն արժանացել է առաջին կարգի մրցանակի

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատող Ելենա Կալիտան մասնակցել է երիտասարդ գիտնականների և մասնագետների «Իլյինյան ընթերցումներ 2026» միջազգային գիտագործնական համաժողովին՝ հանդես գալով բանավոր զեկույցով: Համաժողովի արդյունքներով Ելենա Կալիտայի զեկույցը ճանաչվել է լավագույնը, և նա […]

Ապրիլ 30, 2026

Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություն

Մայիսի 7-ին, ժամը՝ 12:00-ին, ԱԱԳԼ-ում գործող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 024 «Ֆիզիկայի» մասնագիտական խորհրդում կկայանա «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ասպիրանտ Համլետ Իսունցի՝ «Արագացուցչային տեխնիկայում կիրառվող մասնիկների փնջերի արտանցման պատուհանների ստացման նոր տեխնոլոգիայի մշակում» թեմայով Ա.04.20 «Փնջերի […]

Ապրիլ 20, 2026

Բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն հայտարարում է բաց մրցույթ տնօրենի պաշտոնի համար։ Մրցույթի մանրամասները հետևյալն են՝

Ապրիլ 15, 2026

Ուսանողական այց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Ապրիլի 14-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն հյուրընկալեց Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների: Այցի ընթացքում նրանք ծանոթացան ինստիտուտի գիտահետազոտական գործունեությանը, ենթակառուցվածքներին և գիտական առաքելությանը։ Գիտաշխատողների կողմից համապարփակ ձևով  նրանց ներկայացվեց ընթացիկ գիտահետազոտական […]

Ապրիլ 6, 2026

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի նոր համագործակցությունը

Ապրիլի 3-ին աշխատանքային այցով ՔԵՆԴԼ ՍՀԻ էին ժամանել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Ա. Մանգասարյանը, ակադեմիայի գիտական և կրթության որակի գծով ներկայացուցիչ, փոխգնդապետ Ս. Պետրոսյանը, Ճշգրիտ առարկաների առանձին ամբիոնի վարիչ Ռ. […]

Ապրիլ 6, 2026

Դասասենյակից՝ նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ. այց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Տարիներ շարունակ ՔԵՆԴԼ ՍՀԻ-դպրոցներ համագործակցությունը նպաստում է երիտասարդ սերնդի՝ գիտության հանդեպ հետաքրքրության աճին: Այս համատեքստում ինստիտուտն ապրիլի 3-ին իր հարկի տակ հյուրընկալեց Ռուբեն Սարգսյանի անվան «Էվրիստա» ոչ պետական միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ֆիզիկայի […]

Մարտ 23, 2026

Նոր բարձրէներգիական ֆեմտովայրկյանային լազերային համակարգի տեղադրում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն արդիականացրել է իր գերարագ լազերային ենթակառուցվածքը՝ տեղադրելով Light Conversion, UAB ընկերության արտադրության կրկնման հաճախության սինքրոնացմամբ բարձրէներգիական PHAROS ֆեմտովայրկյանային լազեր, որը մատակարարվել է SIA ARMGATE ընկերության կողմից։ Սարքավորումը ձեռք է բերվել Բարձրագույն կրթության և […]

Մարտ 18, 2026

Երիտասարդ գիտաշխատողների և ուսանողների հերթական զեկուցումները

Ս.թ. մարտի 18-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի երիտասարդ գիտաշխատողները և ուսանողները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունները։ Սեմինարի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին վերջին 6 ամիսների ընթացքում ձեռք բերված արդյունքները, կիսվեցին իրենց հետագա գիտական ծրագրերով և անդրադարձան իրենց նախագծերի ընթացքում […]

Փետրվար 26, 2026

Ատենախոսությունների քննարկում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում

Փետրվարի 25-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում տեղի ունեցավ ատենախոսությունների  քննարկում. Համլետ Իսունց — «Արագացուցչային տեխնիկայում կիրառվող մասնիկների փնջերի արտանցման պատուհանների ստացման նոր տեխնոլոգիայի մշակում», Ալբերտ Դավթյան — «Con-Flat տեսակի կցաշուրթային միացման տեխնոլոգիայի մշակումը գերբարձր վակուումային համակարգերում»։

Փետրվար 9, 2026

ARPA ինստիտուտը հայտարարում է մրցույթ հայ գիտնականների համար

ARPA ինստիտուտը հայտարարում է Ադրին Ղարախանիի անվան երիտասարդ գիտնականների ամենամյա գյուտերի մրցույթի մեկնարկի մասին։ Մրցույթը նպատակ ունի խրախուսել երիտասարդ գիտնականներին, որոնք աշխատում են գիտության, ճարտարագիտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիաների և ստեղծագործ գյուտարարության ոլորտներում, ինչպես նաև զարգացնել նրանց […]

Հունվար 29, 2026

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի ներկայացուցիչը Մալայզիա–Ճապոնիա միջազգային համաժողովում

Հունվարի 23–25-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի Նորագույն նյութերի և միկրոսարքերի լաբորատորիայի գիտաշխատող Լայա Անջոն մասնակցեց Նանոգիտության, նանոտեխնոլոգիաների և նանոճարտարագիտության Մալայզիա–Ճապոնիա միջազգային 7-րդ համաժողովին (MJIC 2026)։ Այն հեղինակավոր միջազգային հարթակ է, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներից առաջատար գիտնականների, […]

Դեկտեմբեր 24, 2025

The 19th International Conference on X-ray Absorption Fine Structure (XAFS2026)

Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://xafs2026.org/XAFS2026/3-xafs2026.html

Դեկտեմբեր 5, 2025

Սեմինար «Նոր կոմպոզիտային սիլիկատային միացությունների ճառագայթահարման նկատմամբ կայունության ուսումնասիրությունը» թեմայով

Դեկտեմբերի 4-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում կայացավ սեմինար  «Նոր կոմպոզիտային սիլիկատային միացությունների ճառագայթահարման նկատմամբ կայունության ուսումնասիրությունը» թեմայով, զեկուցող՝ Անուշ Բադալյան (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ):

Նոյեմբեր 27, 2025

Սեմինար «Սիլիցիումի կարբիդի հիմքով կերամիկական կոմպոզիտների սինթեզը եռաչափ տպագրության համար ընտրողական լազերային հալեցման տեխնոլոգիայով» թեմայով

Նոյեմբերի 27-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում անցկացվեց սեմինար  «Սիլիցիումի կարբիդի հիմքով կերամիկական կոմպոզիտների սինթեզը եռաչափ տպագրության համար ընտրողական լազերային հալեցման տեխնոլոգիայով» թեմայով, զեկուցող՝ Ծովինար Ղալթաղչյան (ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ):

Նոյեմբեր 24, 2025

«Արգենտինյան Հանրապետություն» հ. 76 հիմնական դպրոցի աշակերտների այցը ՔԵՆԴԼ ՍՀԻ

Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» հ. 76 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները, նախագծային աշխատանքի շրջանակներում,  նոյեմբերի 20-ին այցելեցին ՔԵՆԴԼ ՍՀԻ: Աշակերտները, ինստիտուտի գիտաշխատողների ուղեկցությամբ,  շրջեցին լաբորատորիաներով՝ ծանոթանալով իրականացվող աշխատանքներին

Նոյեմբեր 24, 2025

Երիտասարդ գիտնականների՝ 2025թ. Հերթական Հաշվետու Զեկույցները

Նոյեմբերի 19-21-ը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի երիտասարդ գիտաշխատողներն ու ուսանողները հանդես եկան հերթական հաշվետու զեկույցներով: Կատարած աշխատանքներից և առաջիկա անելիքներից զատ՝ ներկայացվեցին նաև այն խնդիրները, որոնց բախվել էին նրանք իրենց հետազոտությունների ժամանակ: