Մայիս 5, 2026
Ապրիլի 30-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում տեղի ունեցավ ընդհանուր ժողով, որին մասնակցում էր ինստիտուտի ողջ անձնակազմը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էր տնօրենի թեկնածուի առաջադրման հարցը։ Գործող տնօրեն Բագրատ Գրիգորյանը հանդես եկավ ելույթով՝ արտահայտելով իր երախտագիտությունն անձնակազմին վերջին հինգ տարիների ընթացքում համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքի, գրանցված ձեռքբերումների և գիտական նվաճումների համար։ Ժողովի ավարտին կոլեկտիվը միաձայն առաջադրեց Բագրատ Գրիգորյանի թեկնածությունը տնօրենի պաշտոնի համար։

