Սեպտեմբեր 2, 2022

Այսօր Վասիլի Ցականովի ծննդյան օրն է

Այսօր`սեպտեմբերի 2-ին, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի համահիմնադիր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Մկրտիչի Ցականովի ծննդյան օրն է: Նա կդառնար 63 տարեկան: Անգնահատելի է Վ. Ցականովի ավանդը «Քենդլ» ինստիտուտի ստեղծման, զարգացման և կայացման գործում: Նրա ջանքերի […]

Օգոստոս 15, 2022

<<Տրաեկտորիա Աստղաֆիզիկայի Դպրոցի>> Մասնակիցներն Այցելեցին ՔԵՆԴԼ ՍՀԻ

Օգոստոսի 3-19-ը ռուս և հայ ավագ դպրոցների աշակերտների համար Երևանում անցկացվող՝ <<Տրաեկտորիա>> Աստղաֆիզիկայի դպրոցի մասնակիցներն այցելեցին ՔԵՆԴԼ ՍՀԻ։ Շրջայցի ընթքացքում մասնակիցներին ներկայացվեց ինստիտուտի պատմությունը, մագնիսական չափումների, էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի, գերբարձր վակուումային տեխնոլոգիաների, փորձարարական կենսաբանության և […]

Հուլիս 13, 2022

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում Անցկացվեց «Գերարագ փնջեր և կիրառություններ» (UBA-22) Խորագրով Միջազգային Գիտաժողովը

Սույն թվականի հուլիսի 4-ից-8-ը՝ ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում անցկացվեց ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի և ԴԵԶԻ արագացուցչային կենտրոնի կողմից կազմակերպած «Գերարագ փնջեր և կիրառություններ» (UBA-22) խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին Գերմանիայից, Իտալիայից ժամանած, ինչպես նաև տեղի գիտակրթական ինստիտուտների գիտնականներ: […]

Հուլիս 12, 2022

Սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում անց է կացվելու «STARMUS VI» միջազգային գիտական փառատոնը

STARMUS միջազգային փառատոնը կապված է Ստիվեն Հոկինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն 2011 թվականից անցկացվել է Թեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), հետագայում նաև Նորվեգիայում, Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, […]

Հունիս 23, 2022

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

Սույն թվականի հունիսի 23-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈԿ-ի 021 խորհրդում անց է կացվել թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ: Ասպիրանտ՝ Բագրատ Սարգսյան (ֆիզ.-մաթ. գիտություններ) Թեմա՝ «ԱԶԱՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԼԱԶԵՐԻ ՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՑՈՒՄ ԱԼԻՔԱՏԱՐՈՒՄ» Գիտական ղեկավար` ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Մ. Իվանյան […]

Հունիս 14, 2022

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում Անցակացվեց Լույսի Միջազգային Օրվան Նվիրված Միջոցառում

Հունիսի 9-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում անցակացվեց Լույսի միջազգային օրվա շրջանակներում «Տե՛ս Լույսը» խորագիրը կրող միջոցառում, որն ավանդաբար նվիրվում է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ՝ Ժիրայր Հովնանյանի ծննդյան օրվան (1927–2007թթ.): Ավելի քան 100 դպրոցականներ Երևանի թիվ […]

Հունիս 7, 2022

Տեղեկատվական Հանդիպում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի Ներկայացուցիչների Հետ

Հունիսի 2-ին, ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ  հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրեցին հիմնադրամի՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող ասպիրանտների աջակցության, հետազոտական աշխատանքների ֆինանսավորման, գիտական ինկուբացիայի և հրավիրյալ հետազոտողների ծրագրերը:

Մայիս 17, 2022

Բաց Դռների Օր ՔԵՆԴԼՈՒՄ

ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը հրավիրում է բոլոր ցանկացողներին տոնելու միասին ԼՈՒՅՍԻ ՕՐԸ, որը տեղի է ունենալու հունիսի 9-ին, ժամը 10:00-ից սկսած՝ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ֆորմատով: Բաց դռների ընթացքում դուք ականատես կլինեք տարբեր գիտահանրամատչելի փորձերի, կծանոթանաք ինստիտուտի […]

Մայիս 16, 2022

Դպրոցականների այցը ՔԵՆԴԼ

Մայիսի 13-ին գիտական և կրթական այցերի շրջանակում՝ ՔԵՆԴԼ ՍՀԻ-ին հյուրընկալեց Աբովյան քաղաքի N5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին: Շրջայցի ընթքացքում աշակերտներին ներկայացվեց ինստիտուտի պատմությունը, մագնիսական չափումների, էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի, գերբարձր վակուումային տեխնոլոգիաների, փորձարարական կենսաբանության և […]

Մայիս 10, 2022

Բաց Դռների Օր ՔԵՆԴԼՈՒՄ

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը հրավիրում է բոլոր ցանկացողներին տոնելու միասին ԼՈՒՅՍԻ ՕՐԸ, որը տեղի է ունենալու հունիսի 9-ին, ժամը 10:00-ից սկսած՝ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ֆորմատով: Բաց դռների ընթացքում դուք ականատես կլինեք տարբեր գիտահանրամատչելի փորձերի, կծանոթանաք ինստիտուտի […]

Ապրիլ 28, 2022

,,Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում՛՛ Միջազգային Նախագծի Ամփոփումը

Ապրիլի 26-ին Հայաստանի Տնտեսագիտական Համալսարանում տեղի ունեցավ ,,Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում՛՛ միջազգային նախագծի ամփոփումը: Ողջյունի խոսքով հանդես եկավ, նաև, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ տնօրեն՝ Բագրատ Գրիգորյանը, ով իր երախտագիտությունը հայտնեց արդյունավետ համագործակցության […]

Ապրիլ 21, 2022

Երիտասարդ Գիտաշխատողները և Ուսանողները Զեկուցեցին Ընթացիկ Գործունեության Մասին

Երեկ՝ Ապրիլի 20-ին, «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար, որտեղ երիտասարդ գիտաշխատողները և ուսանողները զեկուցեցին իրենց ընթացիկ գործունեության մասին: Այսպիսի սեմինարները շարունակական բնույթ են կրում և նպատակ ունեն սինխրոնիզացնել խմբերի և լաբորատորիաների գործունեությունը, ինչպես […]

Ապրիլ 15, 2022

Մանրադիտարկման պատկերների մշակման և վերլուծության գործնական դասընթաց

Ապրիլի 13-ից-14-ը «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում անցկացվեց գործնական դասընթաց՝ «Մանրադիտարկման պատկերների մշակում և վերլուծություն» խորագրով: Դասընթացին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանի, Լ. Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ուսանողները և աշխատակիցները: […]

Ապրիլ 14, 2022

<<Տես Լույսը>> Ֆոտոմրցույթ

«ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված Լույսի Օրը միջոցառման շրջանակներում հայտարարում է <<Տես Լույսը>> (See the Light) խորագրով ֆոտոմրցույթ: Մրցույթին հրավիրվում են մասնակցելու բոլոր նրանք, ովքեր 12 տարեկանից բարձր են: Մրցույթին մասնակցելու պայմաններն են՝ […]

Ապրիլ 14, 2022

Այսօր մեր լեգանդար հայի, մեծագույն գիտնականի՝ Յուրի Օգաննիսյանի ծննդյան օրն է

Մեծ է նրա ավանդը համաշխարհային գիտության մեջ: 2016 թվականի նոյեմբերի 28-ին, 5-ամսյա հանրային քննարկումներից հետո, Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) հաստատել է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրած 4 տարրերի անվանումները՝ 113՝ Nihonium (Nh), 115՝ […]

Փետրվար 8, 2022

«Մեկ տարի առանց Վասիլի Ցականովի»

2021 թ․ հունվարի 11-ին, 61 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ համահիմնադիր և տնօրեն, պրոֆ․ Վասիլի Ցականովը։ Վասիլի Ցականովն իր գիտական գործունեությունը սկսել է 1981թ.-ին Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում` Ռոստովի Պետական Համալսարանն ավարտելուց հետո: Վ․ […]

Նոյեմբեր 29, 2021

«Եվրոպական սինքրոտրոնային լույսի աղբյուր» աշխատաժողով 2021

Սույն թվականի նոյեմբերի 24-25, ՔՈՎԻԴ-19 համաճարակի սահմանափակումներով պայմանավորված, European Synchrotron Radiation Facility-ն 29-րդ «Եվրոպական սինքրոտրոնային լույսի աղբյուր» աշխատաժողովը կազմակերպել էր առցանց: Այս ամենամյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են սինքրոտրոնային լույսի աղբյուրների նախագծման, կառուցման, գործարկման, բարելավման և […]

Նոյեմբեր 14, 2021

ՔԵՆԴԼ-ի երիտասարդ գիտնականներ

«ՔԵՆԴԼ» ինստիտուտի երիտասարդ գիտնականների մասնակցությամբ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում, որի արդյունքում երիտասարդները  խոսեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների և ձեռքբերումների մասին։ Երիտասարդները ՔԵՆԴԼ-ի հետևյալ խմբերից և լաբորատորիաներից են. Ինժեներության և տեխնոլոգիայի ստորաբաժանում ԳԲՀ լաբորատորիա Ֆոտոնային փնջերի և […]

Նոյեմբեր 8, 2021

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևն այցելեց «ՔԵՆԴԼ»

Սույն թվականի նոյեմբերի 6-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) պատվիրակությունը՝ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևի գլխավորությամբ, պաշտոնական այց ունեցավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Պատվիրակության կազմում էին նաև ՌԳԱ փոխնախագահ, ակադեմիկոս Նիկոլայ Մակարովը, ՌԳԱ նախագահի տեղակալ, ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը, ՌԳԱ […]

Հոկտեմբեր 10, 2021

Ռադիոհաճախություններով /ՌՀ/ ղեկավարվող ֆոտոէլեկտրոնային բազմապատկիչի փորձարկումը ԱՐԵԱԼ-ի ՌՀ-ով համաժամանակացված լազերի օգնությամբ

Ներկայումս աշխարհում գոյություն ունի միայնակ ֆոտոններ գրանցելու երկու տեխնոլոգիա՝ Ստրիկ Խցիկներ /ՍԽ/ և Ֆոտոէլեկտրոնային Բազմապատկիչներ /ՖԷԲ/։ ՍԽ-ների ցածր արագագործության և բարդ կառուցվածքի պատճառով՝ միայնակ ֆոտոնների վրա հիմնված գիտափորձերում հիմնականում կիրառվում են ՖԷԲ-երը, չնայած որ շուկայում գոյություն […]

Սեպտեմբեր 27, 2021

5-րդ “European Advanced Accelerator Concepts” աշխատաժողով

2018 թ․ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ պաշտոնապես դարձել է “European Network for Novel Accelerators EuroNNAc” անդամ՝ ALEGRO 2018 աշխատաժողովի ընթացքում, որն անց էր կացվել Օքսֆորդում (Մեծ Բրիտանիա)։ Այս տարի 5-րդ “European Advanced Accelerator Concepts” աշխատաժողովը տեղի ունեցավ […]

Սեպտեմբեր 1, 2021

“Frontiers in Optics & Photonics” դպրոցի մասնակիցների այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Այսօր՝ գիտելիքի և դպրության օրը, «ՔԵՆԴԼ» ինստիտուտն իր դռներն էր բացել 6-րդ միջազգային “Frontiers in Optics & Photonics” (FOP-2021) դպրոցի մասնակիցների առջև։ Օպտիկայի տարբեր ճյուղերում աշխատող փորձառու և երիտասարդ գիտնականներին համախմբող միջազգային դպրոցը, որը նվիրված […]

Հուլիս 18, 2021

Երկֆոտոն մանրադիտակի կիրառությունը մարդու կենդանի էրիթրոցիտներում օքսիդատիվ սթրեսի քանակական և որակական ուսումնասիրությունների համար

Կ. գ. թ. Գոհար Ցականովայի կողմից ղեկավարվող գիտական խումբը Հայաստանի կենսաբանական հանդես, ամսագրում հրատարակել է մարդու կենդանի բջիջներում օքսիդատիվ սթրեսի ուսումնասիրության մեջ երկֆոտոնային մանրադիտարկման կիրառության արդյունքները (Tsakanova et al., “Qualitative and Quantitative Assessment of Oxidative […]

Հունիս 18, 2021

Նոր ֆլուորեսցենտային մանրադիտակի տեղադրումը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

«ՔԵՆԴԼ» ինստիտուտում տեղադրվել և ամբողջական շահագործման է հանձնվել ZEISS ընկերության Axio Observer Research Inverted մանրադիտակը: Ֆլուորեսցենտային մանրադիտակի տեղադրումն իրականացվել է Carl Zeiss ընկերության մասնագետի կողմից, ով վերապատրաստման դասընթաց է անցկացրել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի անձնակազմի համար: Մանրադիտակը […]

Հունիս 10, 2021

Լույսի միջազգային օրը «ՔԵՆԴԼ»-ում

Սույն թվականի հունիսի 9-ին «ՔԵՆԴԼ» թիմը կազմակերպել էր ամենամյա “Illumination of the Unknown” խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրվում է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի հիշատակին (1927–2007թթ.): Լույսի միջազգային օրը միտված […]