Մայիս 29, 2026

Elsevier-ի ներկայացուցչի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Մայիսի 27-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն հյուրընկալեց Elsevier B.V. ընկերության ներկայացուցիչ տիկին Ջորջիա Նիկոլինիին՝ Հայաստան կատարած իր այցի շրջանակում, որի ընթացքում նա ծանոթացավ ինստիտուտի գիտահետազոտական ենթակառուցվածքներին, գիտական սարքավորումներին և ընթացիկ ծրագրերին։ AREAl և DELTA փորձարարական կայաններով ու լաբորատորիաներով շրջելիս նրան ներկայացվեց ինստիտուտի գործունեությունը, ձեռքբերումները և հետազոտական ուղղությունները՝ արագացուցչային ֆիզիկայի ոլորտում։

Շրջայցից զատ՝ մասնակիցները մտքեր փոխանակեցին որակյալ մասնագիտական գրականության, գիտական հոդվածների տպագրության և հասանելիության կարևորության շուրջ։