Մայիս 18, 2026
ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող ԱՐԵԱԼ գծային արագացուցչի արդիականացման ծրագրի շրջանակում մայիսի 11-15-ը ԱՐԵԱԼ նախագծի համակարգող Ա. Վարդանյանը, Reforce Group ընկերության գլխավոր տնօրեն Զ. Եղիազարյանի և ֆինանսական տնօրեն Հ. Գրիգորյանի (մատակարար ընկերության ներկայացուցիչ) հետ այցելել են Scandinova Systems AB՝ Շվեդիա։
Այցի նպատակն էր անցկացնել արագացուցչի արդիականացման ծրագրի շրջանակում ձեռք բերվող սարքավորումների նախնական ընդունում-ստուգում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սարքավորումների տեխնիկական բնութագրերը, մատակարարման փուլերը և ծրագրային աշխատանքների հետագա համակարգումը։
ԱՐԵԱԼ նախագծի, Reforce Group LLC ընկերության և Scandinova Systems AB միջև համագործակցությունը կարևոր փուլ է ծրագրի իրականացման գործընթացում և նպաստում է ժամանակակից գիտահետազոտական ենթակառուցվածքների զարգացմանը։

