Ապրիլ 30, 2026
Մայիսի 7-ին, ժամը՝ 12:00-ին, ԱԱԳԼ-ում գործող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 024 «Ֆիզիկայի» մասնագիտական խորհրդում կկայանա «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ասպիրանտ Համլետ Իսունցի՝ «Արագացուցչային տեխնիկայում կիրառվող մասնիկների փնջերի արտանցման պատուհանների ստացման նոր տեխնոլոգիայի մշակում» թեմայով Ա.04.20 «Փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Նույն օրը, ժամը՝ 14:00-ին, վերոնշյալ վայրում կկայանա նաև «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ասպիրանտ Ալբերտ Դավթյանի՝ «Con-Flat տեսակի կցաշուրթային միացման տեխնոլոգիայի մշակումը գերբարձր վակուումային համակարգերում» թեմայով Ա.04.20 «Փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումներով.
https://degrees.hesc.am/node/15905
https://degrees.hesc.am/node/15904

