Մայիս 5, 2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատող Ելենա Կալիտան մասնակցել է երիտասարդ գիտնականների և մասնագետների «Իլյինյան ընթերցումներ 2026» միջազգային գիտագործնական համաժողովին՝ հանդես գալով բանավոր զեկույցով:
Համաժողովի արդյունքներով Ելենա Կալիտայի զեկույցը ճանաչվել է լավագույնը, և նա արժանացել է առաջին կարգի մրցանակի։
Շնորհավորում ենք Ելենա Կալիտային այս ձեռքբերման կապակցությամբ և մաղթում շարունակական վերելքներ։

