Մայիս 11, 2026

Մեր թիմը մեկ օր լեռներում

Մայիսի 9-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի աշխատակիցները կազմակերպել էին արշավ դեպի Սմբատաբերդ: Արշավը դարձավ ոչ միայն ակտիվ հանգստի և նոր տպավորությունների հնարավորություն, այլև թիմային կապերի ամրապնդման հիանալի առիթ։ Օրվա ընթացքում մասնակիցները հաղթահարեցին հետաքրքիր երթուղի, վայելեցին Հայաստանի բնության գեղեցկությունը և ժամանակ անցկացրեցին  ջերմ ու ընկերական մթնոլորտում։

Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն առողջ և համերաշխ աշխատանքային միջավայր ձևավորելու գործում՝ նպաստելով փոխադարձ վստահության և թիմային ոգու զարգացմանը։