Ապրիլ 15, 2026

Ուսանողական այց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Ապրիլի 14-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն հյուրընկալեց Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների: Այցի ընթացքում նրանք ծանոթացան ինստիտուտի գիտահետազոտական գործունեությանը, ենթակառուցվածքներին և գիտական առաքելությանը։ Գիտաշխատողների կողմից համապարփակ ձևով  նրանց ներկայացվեց ընթացիկ գիտահետազոտական նախաձեռնությունների ընդհանուր պատկերը, ինչպես նաև կազմակերպվեց ուղեկցվող շրջայց ինստիտուտի   լաբորատորիաներով, AREAL և DELTA փորձարարական կայաններով:

Արագացուցչային ֆիզիկայի ոլորտում վերջին զարգացումների, ինչպես նաև լաբորատորիաներում առկա նորագույն սարքավորումների վերաբերյալ հարցերի միջոցով ուսանողներն ակտիվորեն ներգրավվեցին քննարկումների մեջ: