Հունիս 1, 2026

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի շնորհավորանքը գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանին

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ Հանրապետության օրվա առթիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գեներալ-մայորի բարձր զինվորական կոչում ստանալու առթիվ։

Վստահ ենք, որ Ձեր փորձառությունն ու առաջնորդական կարողությունները շարունակելու են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացմանն ու ապագա սպաների կրթման պատասխանատու գործին։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ, անսպառ եռանդ և արդյունավետ գործունեություն՝ ի բարօրություն հայրենիքի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի։