Հունիս 16, 2026
«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի շրջանակում հունիսի 16-ին տեղի ունեցավ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում իր թեկնածությունն առաջադրած Ֆ.մ.գ.թ. Բագրատ Գրիգորյանը ներկայացրեց ինստիտուտի զարգացման ռազմավարական տեսլականը, գիտական ուղղությունների և միջազգային համագործակցության ընդլայնման, ժամանակակից հետազոտական ենթակառուցվածքների զարգացման ու երիտասարդ գիտնականների ներգրավմանն ուղղված ծրագրերը։
Հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշմամբ հաստատեց Բագրատ Գրիգորյանի թեկնածությունը՝ նշանակելով նրան «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում։
«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է նորանշանակ տնօրենին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Վստահ ենք, որ նրա ղեկավարությամբ ինստիտուտը կշարունակի իր կայուն զարգացումը, կամրապնդի դիրքերը միջազգային գիտական հարթակներում և կիրականացնի նորարարական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր։

