Օգոստոս 30, 2023
Ս.թ. օգոստոսի 15-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած ՌԴ Ա. Ի. Բուռնազյանի անվ. դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի աշխատակիցներին: Այցի նպատակը երկկողմ համաձայնագրի կնքումն էր; Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կողմերի միջև համագործակցության համար առկա հնարավորություններին, ինչպես նաև քննարկվել են մի շարք հարցեր ուսումնասիրվող ոլորտի վերաբերյալ:
Հյուրերի համար կազմակերպվել է շրջայց ինստիտուտի ԱՐԵԱԼ և ԴԵԼՏԱ լաբորատորիաներում, ներկայացվել ընթացիկ աշխատանքները: