Ապրիլ 28, 2022
Ապրիլի 26-ին Հայաստանի Տնտեսագիտական Համալսարանում տեղի ունեցավ ,,Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում՛՛ միջազգային նախագծի ամփոփումը:
Ողջյունի խոսքով հանդես եկավ, նաև, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ տնօրեն՝ Բագրատ Գրիգորյանը, ով իր երախտագիտությունը հայտնեց արդյունավետ համագործակցության համար: Համագործակցության շրջանակներում՝ ինստիտուտի կողմից մշակվել է գիտելիքի/տեխնոլոգիաների փոխադրման ռազմավարություն «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի և Թբիլիսիի պետական համալսարանի համար:
«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ինժեներատեխնոլոգիական բաժնի ղեկավարի տեղակալ Համլետ Իսունցն անդրադարձավ Կենտրոնական Եվրոպայի տեխնոլոգիական ինստիտուտ, Մասարիկի համալսարանի գիտական ֆակուլտետի RECETOX հետազոտական կենտրոն, Հարավային Մորավիայի ինովացիոն կենտրոն այցին՝ ներկայացնելով այդ կառույցների գործունեությունը, գիտահետազոտական ծրագրերը, ինովացիոն ռազմավարությունը: