Ապրիլ 15, 2022
Ապրիլի 13-ից-14-ը «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում անցկացվեց գործնական դասընթաց՝ «Մանրադիտարկման պատկերների մշակում և վերլուծություն» խորագրով: Դասընթացին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանի, Լ. Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ուսանողները և աշխատակիցները:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել մանրադիտարկման պատկերների մշակման, ինտենսիվության հաշվարկման, ինչպես նաև եռաչափ պատկերների վերարտադրման գիտելիք և փորձ: