Նոյեմբեր 18, 2022
ՔԵՆԴԼ ՍՀԻ առաջատար գիտաշխատող, փորձարարական կենսաբանության լաբորատորիայի վարիչ՝ Գոհար Ցականովան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի հայտարարած երիտասարդ գիտնականների համար «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթում՝ “Կյանքի մասին գիտություններ” անվանակարգում զբաղեցրել է 1-ին տեղը:
Մրցույթին ներկայացված և հաղթանակի արժանացած գիտական աշխատանքը վերաբերում է ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում ստեղծված և ներդրված գերկարճ իմպուլսներով լազերային տեխնոլոգիաների կենսաբժշկական կիրառմանը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:
ՔԵՆԴԼ թիմը շնորհավորում է Գոհար Ցականովային և մաղթում նորանոր ձեռքբերումներ: