Սեպտեմբեր 13, 2023
ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն, մասնակցելով ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթ»-ին, ձեռք է բերել բազմահաճախականային ղեկավարող գեներատոր LAURIN (INWAVE) 3000:
Գեներատորն ապահովում է արագացուցչի ենթահամակարգերին և հարակից փորձարարական կայաններին անհրաժեշտ բոլոր հաճախությունների բարձր որակը և փուլային կապը, որը հանդիսանում է արագացուցչի անխափան և համափուլ աշխատանքի գրավականը: Այս սարքը (Master Oscillator-MO) հնարավորություն է տալիս ֆվրկ-նվրկ իմպուլսի տևողություններով ազդակների ստացման, ինչպես նաև էլեկտրոնային փնջի և արագ գրանցող սարքերի համաժամանակեցման համար՝ ընձեռելով ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում գործող ԱՐԵԱԼ արագացուցչի վրա ավելի որակյալ և ճշգրիտ գիտափորձեր իրականացնելու բժշկության, կենսաբանության, պաշտպանական արդյունաբերության, գյուղատնտեսության, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում մեզ հետ համագործակցող գիտական խմբերին: