Բաց դռների օր ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի օր» համաշխարհային նախաձեռնության շրջանակներում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն կազմակերպում է Բաց դռների օր, որը կանցկացվի 2025 թվականի հունիսի 9-ին: Միջոցառումը նվիրված է մեծ բարերար, ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի հիմնադիր և առաջին նախագահ Ժիրայր Հովնանյանին:

Եթե Ձեզ հետաքրքրում է առաջադեմ գիտությունը և ցանկանում եք իմանալ, թե ինչ է տեղի ունենում ինստիտուտի ​​լաբորատորիաներում, ինչպես նաև մասնակցել մի շարք հետաքրքիր փորձերի, ապա սա ձեր հնարավորությունն է խորասուզվելու գիտության աշխարհ, ուսումնասիրելու մեր նորարարական լաբորատորիաները և մասնակցելու հանրամատչելի գիտափորձերի:

📅 Միջոցառման մանրամասները՝

  • Ամսաթիվ՝ 9 հունիսի, 2025թ.
  • Ժամը՝ 10:00-15:00
  • Վայրը՝ ՔԵՆԴԼ ՍՀԻ, Աճառյան 31, Երևան, Հայաստան

Բայց սա դեռ ամենը չէ.

Միջոցառման ընթացքում մենք իրականացնում ենք «Լույս, գիտություն, նորարարություն» խորագրով տեսամրցույթ՝ խրախուսելու ստեղծագործ միտք ունեցողներին բացահայտելու լույսի և տեխնոլոգիայի հետաքրքրաշարժ աշխարհը: Ուստի, բաց մի թողեք այս հնարավորությունը՝ ցուցադրելու ձեր ստեղծագործությունն ու գիտելիքները տեսանյութի միջոցով:

📅 Մրցույթի մանրամասները՝

  • Տարիք՝ 12-17 տարեկան դպրոցականներ
  • Թեմա՝ «Լույս, գիտություն, նորարարություն»
  • Տեսանյութի տևողությունը՝ մինչև 2 րոպե
  • Ներկայացման վերջնաժամկետ՝ 30 մայիսի, 2025թ.:

🎥 Ինչպես մասնակցել.

նկարահանեք տեսահոլովակ (մենակ կամ թիմային)՝ հիմնվելով մրցույթի թեմայի վրա:

  • Եղե՛ք ստեղծագործ: Օգտագործեք անիմացիաներ, փորձեր կամ իրական կյանքի ցուցադրություններ:
  • Ուղարկեք տեսանյութը info@asls.candle.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, դպրոց և տարիք։ Խնդրում ենք նամակի թեմայի տողում նշել «Լույսի օր 2025»:

Արդյունքները կամփոփվեն 2025 թվականի հունիսի 9-ին՝ միջոցառման ժամանակ։

DAY OF LIGHT