Մարտ 10, 2016

«ԱՐԵԱԼ» արագացուցչի գործադրումը կյանքի մասին գիտության և նյութագիտության մեջ

Կյանքի մասին գիտության և նյութագիտության մեջ «ԱՐԵԱԼ» արագացուցչի 2-5 ՄԷՎ էներգիայով գերկարճ էլեկտրոնային փնջերի կիրառման փորձարարական առաջին արդյունքները ամփոփվել են Վ. Մ. Ցականովի և այլոց հեղինակած “AREAL Low Energy Electron Beam Applications in Life and Materials Sciences” հոդվածում, որը հրատարակվել է  Nuclear Instruments and Methods in Physics Research Section A (2016) գիտական  ամսագրում: Հոդվածը այժմ հասանելի է առցանց.http://authors.elsevier.com/sd/article/S016890021600190X.

NIM_Paper-1sm

Հեղինակներ:

RubenՊրոֆ. Ռուբեն Հարությունյան, Գենետիկայի և բջջաբանության ամբ. վարիչ, Կենսաբանության ֆակ., ԵՊՀ

YevaՊրոֆեսոր Եվա Դալյան, Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, Ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ

Pv8Dxffqq0iiJ4OAfCyBEmzKsJՊրոֆեսոր Սամվել Հարությունյան, Երևանի պետական համալսարան

???????????????????????????????Պրոֆեսոր Հրանտ Երիցյան, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ԵրՖԻ)

Harutyunyan VachaganՊրոֆեսոր Վաչագան Հարությունյան, կիրառական հետազոտությունների բաժնի վարիչ, ԱԱԳԼ (ԵրՖԻ)

a3 - CopyՊրոֆեսոր Աշոտ Պետրոսյան, Սցինտիլյացիոն նյութերի լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ ՖՀԻ

Vahe_BuniatyanՊրոֆեսոր Վահե Բունիաթյան, Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոն, ՀՊՃՀ

photoԿ.գ.թ. Նելլի Բաբայան, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ/ԵՊՀ

f3Տ.գ.թ. Նորայր Մարտիրոսյան, ՀՊՃՀ

bagratՖ.մ.գ.թ. Բագրատ Գրիգորյան, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

«ԱՐԵԱԼ»-ն (AREAL-Advanced Research Electron Accelerator Laboratory) իրենից ներկայացնում է լազերով ղեկավարվող ֆոտոէլեկտրոնային ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցչի նախագիծ, որը մշակվել է որպես բազմաֆունկցիոնալ սարքավորում նոր արագացուցչային տեխնոլոգիաների և կիրառական հետազոտությունների բնագավառներում գործածվելու նպատակով: Սարքավորման առաջին փուլը՝ ֆոտոէլեկտրոնային ԳԲՀ թնդանոթը, ապահովում է 10-250 պԿ թանձրուկի լիցքով և 2-5 ՄԷՎ էներգիայով գերկարճ էլեկտրոնային փնջեր: «ԱՐԵԱԼ» արագացուցչի էլեկտրոնային փնջերի կիրառումը կյանքի մասին գիտության և նյութագիտության բնագավառներում շատ կարևոր է սարքավորման ամբողջական ներուժի օգտագործման համար:

Չնայած այն փաստին, որ սարքավորմանը վերաբերող մի շարք առաջատար մեթոդներ են մշակվում (ռելյատիվիստիկ էլեկտրոնային դիֆրակցիա), ռադիոկենսաբանության, մոլեկուլյար ֆիզիկայի, պինդ մարմնի ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում կատարվող փորձարարական հետազոտությունները, այնուամենայնիվ, մեծ պահանջարկ են վայելում:

Վերոնշյալ հոդվածում ներկայացված են «ԱՐԵԱԼ» արագացուցչի աշխատանքային և փորձարարական առաջին արդյունքները, որոնք ստացվել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ), ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ փորձարարական խմբերի կողմից: Հոդվածում անդրադարձ է կատարվում փորձարարական հետազոտությունների հետևյալ ոլորտներին. մոլեկուլային-գենետիկական ազդեցություններ, դիէլեկտրիկ-սիլիցիումային կառույցներ, ֆեռոէլեկտրիկ նանոթաղանթներ, սինցիլյատորների բյուրեղների ճառագայթային կայունություն: