Մարտ 31, 2017
«Հրաշալի գործունեություն է ծավալվել: Կարծում եմ՝ սա դեռ ամենը չէ, ինչ կարելի է իրականացնել «ԱՐԵԱԼ»-ի վրա: Իհարկե, ծանոթացել եմ «ԱՐԵԱԼ» արագացուցչի ապագա պլաններին՝ էներգիայի մեծացում 5-ից մինչև 50 ՄէՎ: Սա անպայման անհրաժեշտ է իրագործել: Գիտեք, ֆինանսական տեսանկյունից մի փոքր ավելի թանկ կարող է արժենալ, բայց ըստ էության ավելի հեշտ կլինի իրականություն դարձնել, քան այն, ինչ արվել էր: Քանի որ հիմնական գործը արդեն իսկ իրականացվել է, դա այն փունջն է, որը հարկավոր է մի փոքր էլ արագացնել: Իսկ դրա համար անհրաժեշտ ամեն ինչ արդեն կա»: (Յ. Հովհաննիսյան)
Յուրի Հովհաննիսյանը ծագումով հայ ֆիզիկոս է: Նա Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարն է: Յ. Հովհաննիսյանը համաշխարհային առաջատար մասնագետ է համարվում սինթեզի և նոր էլեմենտների ուսումնասիրման բնագավառում: Նա իր թիմի հետ հայտնաբերել է պարբերական աղյուսակի մի շարք ծանր տարրեր:
2016թ. նոյեմբերին Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) նոր 118-րդ էլեմենտը պաշտոնապես անվանել է «օգանեսոն»` ի պատիվ պրոֆ. Յուրի Հովհաննիսյանի: