Սեպտեմբեր 10, 2015
Վերջերս «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի մեխանիկայի արտադրամասում համակարգչային թվայնորեն ղեկավարվող ուղղահայաց ֆրեզերային ժամանակակից հաստոց (HAAS Automation Inc., ԱՄՆ) է տեղադրվել: Խառատային հաստոցը և նոր կարգաբերումները առաջադեմ արագացուցիչների և նրանց գործարկումների համար նախատեսված գիտական սարքավորումների ստեղծման մեծ հորիզոններ են բացում: Սա կնպաստի «ԱՐԵԱԼ»–ի նորացման և կատարելագործման ծրագրի համար նախատեսված նոր արագացուցչային տեխնոլոգիաների ստեղծմանը, ինչպես նաև համագործակցության խթանմանը: Վերը նշված սարքավորումների օգտագործմամբ գիտական նպատակների համար նախատեսված նոր բարելավումների ոչ ավարտուն ցուցակը իր մեջ ներառում է արագացուցչային սարքավորումների պատրաստում, թեքող ռեզոնատորներ, հատուկ վակուումային խցիկներ, ախտորոշիչ գործիքներ և այլն: