Մայիս 30, 2018
Սույն թվականի մայիսի 29-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈՀ-ի 021 խորհրդում անց է կացվել թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ:
Ասպիրանտ՝ Տոնեյան Հրաչ (ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու)
Թեմա՝ «Ժամանակային ոսպնյակի լուսամակածման, սիմիլարիտոնային և սոլիտոնային տիպի երևույթները ֆեմտովայրկյանային լազերային իմպուլսների գրանցման և կառավարման խնդիրներում»
Գիտական ղեկավար` ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լ. Մուրադյան
Աշխատանքը նվիրված է ֆեմտովայրկյանային ազդանշանների կառավարման և գրանցման խնդիրներին, ինչպես նաև ազդանշանի ձևի, տևողության և փուլի չափման մեթոդների փորձարարական ու թվային հետազոտություններին: