Հուլիս 8, 2016
Հիմք ընդունելով փոքր էմիտանսով մագնիսական համակարգերի նախագծման զարգացումները՝ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի 3 ԳէՎ կուտակիչ օղակի համար մշակվել է նոր սուբնանոմետրային էմիտանսով մագնիսական համակարգ, որը հիմնված է այսպես կոչված «multi-band achromat» կոնցեպտի և երկայնական գրադիենտով թեքող մագնիսների կիրառման վրա: Նոր նախագիծը ունի 0.8 նմ փնջի հորիզոնական էմիտանս, որը մեկ կարգով ավելի փոքր է, քան «ՔԵՆԴԼ»-ի նախնական տարբերակը (8.4 նմ): «Փնջերի ֆիզիկա» խմբի (ղեկավար՝ Ա. Սարգսյան) կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները ներկայացված են Ա. Սարգսյանի և այլոց հեղինակած “Sub-nm Emittance Lattice Design for CANDLE Storage Ring” հոդվածում, որը տպագրվել է Nuclear Instruments and Methods in Physics Research Section A (2016) գիտական ամսագրում: Հոդվածը այժմ հասանելի է առցանց.
http://www.sciencedirect.com/science/article/pii/S0168900216306970)
Կոհերենտ ՏՀց և կարճ ազդակներով սինքրոտրոնային ճառագայթման ստեղծման համար «ՔԵՆԴԼ» օղակի փոքր ալֆայով օպերացիոն համակարգի շուրջ վերջերս կատարված ուսումնասիրությունների հիման վրա մշակված նոր նախագիծը համապատասխանում է այս բնագավառի ժամանակակից ձեռքբերումներին: «ՔԵՆԴԼ»-ի փոքր ալֆայով օպերացիոն համակարգի փնջի դինամիկայի ուսումնասիրությունը տպագրվել է Journal of Instrumentation ամսագրում (volume 10, T10002, pp. 1-7, October, 2015) http://iopscience.iop.org/article/10.1088/1748-0221/10/10/T10002