Հուլիս 8, 2015
«Հակածերացման միացությունների ուսումնասիրություն» նախագծի շրջանակներում ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետազոտական խումբը «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի երկֆոտոն մանրադիտակի օգնությամբ ևս մեկ փորձ է իրականացրել: Ուսումնասիրվել են Helix Pomatia խխունջի գեղձի սպիտակուցային էքստրակտի պաշտպանիչ ազդեցությունները մարդու էրիթրոցիտներում ջրածնի պերօքսիդով հարուցված օքսիդատիվ սթրեսի նկատմամբ: Նկարները ստացվել են ռեակտիվունակ թթվածնի նկատմամբ զգայուն ֆլուորեսցենտային զոնդ՝ քլորմետիլ 2′7′ դիխլորոֆլուորեսցեյին դիացետատ (CM-H2DCFDA)-AM, օգտագործելով, որի գրգռման ալիքի երկարությունն է 750նմ, իսկ արտանետման ալիքի երկարությունը՝ 525նմ: