Հունիս 25, 2024
2024 թվականի հունիսի 17–23-ը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի, DESY-ի (Համբուրգ) և INFN-ի (Իտալիա) հետ համատեղ կազմակերպած UBA 24 միջազգային գիտաժողովը հաջողությամբ ավարտվեց:
UBA-ն անցկացվում է 2017 թվականից ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում, և այն ապահովում է հարթակ քննարկելու գերարագ փնջերի, արագացուցչային հայեցակարգերի, ճառագայթման աղբյուրների և դրանց կիրառությունների՝ վերջին տարիների ձեռքբերումները կյանքի և նյութագիտության ոլորտում:
Մեկշաբաթյա աշխատաժողովի ընթացքում Իտալիայից, Գերմանիայից ժամանած և տեղական ինստիտուտների գիտնականները ներկայացրեցին վերջին տարիների նորույթները՝ նոր արագացուցիչների նախագծերը, առաջադեմ կոնցեպտներն ու տեխնիկական զարգացումները, քննարկեցին ապագայի ուղիները` շեշտադրելով արագացուցչային ֆիզիկան: Այս տարի առաջին անգամ մասնակցում էին նաև գիտնականներ Մեծ Բրիտանիայից և Ղրղզստանից։