Փետրվար 16, 2023
ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի, ՌԴ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի, Միջուկային ֆիզիկայի Իտալիայի ազգային ինստիտուտի «Ֆրասկատիի ազգային լաբորատորիաներ» և Ռոյալ Հոլոուեյ Լոնդոնի համալսարանի գիտաշխատողների հետ համատեղ՝ ԱՐԵԱԼ գծային արագացուցչի վրա հաջողությամբ գրանցել են գիգա-տերահերց հաճախականության տիրույթում էլեկտրամագնիսական ճառագայթման գերկարճ, գերհզոր և նեղ ուղղվածությամբ իմպուլսներ:
Ճառագայթումը գեներացվել է 10 սմ երկարությամբ և 4 սմ տրամագծով դիաէլեկտրիկով լցված փոքր սնամեջ ալիքատարում: Գրանցված ճառագայթման ուղղությունը համապատասխանել է էլեկտրոնների ճառագայթման Չերենկովյան պայմանին և ալիքատարի դիէլեկտրիկի բնութագրերին։ Ճառագայթման գեներացման համար օգտագործվել է էլեկտրոնների միլիմետրանոց փունջ, որը պարունակում է մոտավորապես 100 միլիոն էլեկտրոն: Ստացված փորձարարական արդյունքները մեծ ճշտությամբ համընկնում են նախկինում կանխատեսված տեսական տվյալների հետ։
Համատեղ գիտափորձերը իրականացվել են Ա. Պոտիլիցինի (ՏՊՀ), Ս. Դաբագովի (ԻՄՖԱԻ), Պ. Կարատևի (ՌՀԼՀ), Մ. Շևելև (ՏՊՀ), Ա. Վուլկով (ՏՊՀ), ինչպես նաև (ՖԿՊԻ, ՀՀ ԳԱԱ) և ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի գիտաշխատողների մասնակցությամբ: