Ապրիլ 6, 2026
Տարիներ շարունակ ՔԵՆԴԼ ՍՀԻ-դպրոցներ համագործակցությունը նպաստում է երիտասարդ սերնդի՝ գիտության հանդեպ հետաքրքրության աճին: Այս համատեքստում ինստիտուտն ապրիլի 3-ին իր հարկի տակ հյուրընկալեց Ռուբեն Սարգսյանի անվան «Էվրիստա» ոչ պետական միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ֆիզիկայի ուսուցչուհուն: Գիտաշխատողների կողմից համապարփակ ձևով ներկայացվեց ինստիտուտի գործունեությունը, շեշտադրվեց արագացուցիչների դերը կիրառական և ֆունդամետալ հետազոտությունների մեջ: Ներկայացվեցին նաև ժամանակակից արագացուցչային տեխնոլոգիաների կիրառությունները տարբեր գիտական և տեխնոլոգիական ոլորտներում՝ ընդգծելով դրանց նշանակությունը նորարարական գիտության զարգացման համատեքստում։

