Նոյեմբեր 9, 2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կողմից իրականացվող «Դպրոցը գիտական միջավայրում» ծրագրի շրջանակում նոյեմբերի 8-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ էին այցելել Երևանի հ. 124 դպրոցի 6-8-րդ դասարանի աշակերտները: Ծրագիրը միտված է դպրոցականների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության առաջացմանը և անձնական գիտական փորձառության ձեռքբերմանը:
Շրջայցի ընթացքում գիտաշխատողները դպրոցականներին ներկայացրեցին ինստիտուտի պատմությունը, գերբարձր վակուումային տեխնոլոգիաների, փորձարարական կենսաբանության, ԱՐԵԱԼ և ԴԵԼՏԱ փորձարարական կայանքների գործունեությունը, ինչպես նաև արագացուցչի աշխատանքային սկզբունքները:
Գիտաշխատողները նշեցին, որ լայնածավալ գիտակրթական գործունեություն իրականացնելու համար այսօր աշխատաշուկայում կա ֆիզիկոսների, ինժեներների, մեխանիկների, նյութագետների պակաս, ուստի նմանատիպ այցերը նպաստում են աշակերտների մեջ բնագիտական առարկաների նկատմամբ սեր և հետաքրքրություն արթնացնելուն: