Մարտ 18, 2026

Երիտասարդ գիտաշխատողների և ուսանողների հերթական զեկուցումները

Ս.թ. մարտի 18-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի երիտասարդ գիտաշխատողները և ուսանողները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունները։ Սեմինարի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին վերջին 6 ամիսների ընթացքում ձեռք բերված արդյունքները, կիսվեցին իրենց հետագա գիտական ծրագրերով և անդրադարձան իրենց նախագծերի ընթացքում հանդիպած դժվարություններին։