Ապրիլ 10, 2025

Երիտասարդ գիտնականների՝ 2025թ. առաջին հաշվետու զեկույցները

Ապրիլի 9-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի երիտասարդ գիտնականները հանդես եկան  վերջին 6 ամսվա ընթացքում իրենց կատարած աշխատանքների զեկույցներով: Ի տարբերություն նախորդ սեմինարների` այս անգամ զեկույցները ներկայացվեցին անգլերենով, որի նպատակը երիտասարդների՝ հետագայում միջազգային գիտաժողովներին անկաշկանդ մասնակցության խթանումն էր: