Հոկտեմբեր 25, 2024

Երիտասարդ գիտնականների 2024թ. Երկրորդ Հերթական Հաշվետու Զեկույցները

Հոկտեմբերի 23-25-ը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում կայացած սեմինարների ընթացքում երիտասարդ գիտնականներն ու ուսանողները հանդես եկան հաշվետու զեկույցներով՝ ներկայացնելով վերջին 6 ամսվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները, տպագրած հոդվածները, առաջիկա անելիքները:

Պարբերական բնույթ կրող այս սեմինարների նպատակն է պատկերացում կազմել ինստիտուտի ընթացիկ գործունեության մեջ երիտասարդների մասնակցության մասին, ինչպես նաև վեր հանել այն խնդիրները, որոնց բախվել են նրանք իրենց հետազոտությունների ժամանակ: