Ապրիլ 22, 2025

Էդմոնդ Գազազյան-89

Ապրիլի 21-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում կայացավ ինստիտուտի նախկին աշխատակից՝ դոկտոր, պրոֆեսոր Էդմոնդ Գազազյանի ծննդյան 89-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա էին դուստրը, նախկին ասպիրանտները, գործընկերները: Կիսվելով հաճելի հիշողություններով՝ բոլորն արժևորեցին պրոֆեսորի մեծ դերն ու ներդրումը գիտության զարգացման գործում: Լավ դասախոս, համեստ և հումորով գործընկեր լինելուց զատ՝ նա նաև հոգատար հայր էր, ընտանիքի բարեպաշտ անդամ, որի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում: