Հունիս 10, 2024

Լույսի Միջազգային Օրը ՔԵՆԴԼ-ում

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի համահիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի հիշատակին նվիրված, ինչպես նաև UNESCO–ի համաշխարհային նախաձեռնությամբ իրականացվող  Լույսի Միջազգային Օրվա շրջանակներում հունիսի 7-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն կազմակերպել էր գիտական-ճանաչողական միջոցառում, որին հյուրընկալվել էին Երևանի և հարակից շրջանների դպրոցների ու վարժարանների տարբեր տարիքի աշակերտներ, ծնողներ ու մանկավարժներ: Միջոցառման ընթացքում ամփոփվեց ինստիտուտի կողմից նախապես հայտարարված «Լույսը բնության մեջ» խորագրով ԼՈՒՅՍանկարչական մրցույթը, ապա ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների կողմից «լույսի կիրառմամբ» իրականացվեցին մի շարք հանրամատչելի գիտափորձեր:

Հագեցած օրը եզրափակվեց մասնակիցների տպավորությունների փոխանակմամբ: