Հունիս 9, 2025

Լույսի միջազգային օրը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում

Այսօր՝ հունիսի 9-ին, ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում կայացավ գիտական-ճանաչողական միջոցառում, որը նվիրված էր ինստիտուտի համահիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի հիշատակին, ինչպես նաև UNESCO–ի համաշխարհային նախաձեռնությամբ իրականացվող  Լույսի միջազգային օրվան:

Միջոցառմանը մասնակցում էին Երևանի տարբեր դպրոցների և կրթահամալիրների սաներ, մանկավարժներ և ծնողներ:

Ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների կողմից «լույսի կիրառմամբ» իրականացվեցին մի շարք հանրամատչելի գիտափորձեր, որին հաջորդեց ինստիտուտի կողմից նախապես հայտարարված «Լույս, գիտություն, նորարարություն» խորագրով տեսամրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը: