Հուլիս 1, 2024
Ս.թ. հունիսի 27-ից 28-ը Երևանում կայացավ «Հայ-գերմանական գիտության օրեր» խորագրով գիտաժողովը, որի նպատակն էր ամփոփել գիտության ոլորտում հայ-գերմանական համագործակցության շրջանակում արձանագրված ձեռքբերումները և քննարկել հետազոտությունների, տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտներում փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորությունները:
Գիտաժողովի ընթացքում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի տնօրեն Բագրատ Գրիգորյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով ինստիտուտի գործունեությունը, ՔԵՆԴԼ-DESY (Համբուրգ) համատեղ ծրագրերն ու գործնական դասընթացները, ԱՐԵԱԼ արագացուցչի վրա իրականացվող փորձերը: