Հոկտեմբեր 6, 2025
Հոկտեմբերի 5-12-ը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում կկայանա հերթական «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթաց»-ը։ 2019 թվականից սկսած՝ դասընթացն իրականացվում է ԴԵԶԻ (DESY) գիտահետազոտական ինստիտուտի, Համբուրգի համալսարանի և ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով ընդլայնել ուսանողների գիտելիքները, խթանել մասնագիտական ու միջազգային համագործակցությունը։
Այս տարի ևս Համբուրգի համալսարանի տասնվեց և Երևանի պետական համալսարանի ութ ուսանողներ, հայ և գերմանացի դասախոսների ղեկավարությամբ, կկատարեն փորձարարական աշխատանքներ ԱՐԵԱԼ արագացուցչի վրա։