Հոկտեմբեր 31, 2024
ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթ»-ի ֆինանսավորմամբ, 10-28/22Eq-1 պայմանագրի շրջանակներում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն ձեռք է բերել բարձր ճշտությամբ մետաղական փոշիների 3D տպիչ:
Desktop Metal Studio System 2 մետաղական փոշիների եռաչափ տպիչը հիմնովին նոր մոտեցում է դետալների պատրաստման գործընթացում: Այն հնարավորություն է տալիս բարդ երկրաչափությամբ նուրբ դետալների պատրաստման, ինչը հնարավոր չէ իրականացնել հաստոցների կիրառմամբ: Այս համակարգը նվազեցնում է նախապատրաստվածքի ծախսը և աշխատաժամանակը: Սարքավորումը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ին թույլ կտա իրականացնել նոր հետազոտություններ արագացուցչային տեխնիկայի զարգացման բնագավառում՝ բավականին փոքր գաբարիտային չափեր ունեցող մեքենամասերի ստացմամբ և կիրառմամբ, ինչպիսիք են, օրինակ՝ ՏՀց տիրույթի ալիքատարները, փոխակերպիչները, ռեզոնատորները, անտենաները (ընդունիչները) և այլն: