Սեպտեմբեր 3, 2024

ՊՐՈՖ. ՎԱՍԻԼԻ ՑԱԿԱՆՈՎԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՈՒՄԸ ՔԵՆԴԼ ՍՀԻ-ՈՒՄ

Ս.թ. սեպտեմբերի 2-ին լրացավ պրոֆ. Վասիլի Ցականովի ծննդյան 65-ամյակը: Լինելով նորանկախ Հայաստանում ստեղծված առաջին գիտահետազոտական ինստիտուտի համահիմնադիրը՝ վաստակաշատ գիտնականը ջանք չէր խնայում իր գիտելիքներն ու փորձը ներդնելու գիտության զարգացման, միջազգային նոր կապերի ձեռքբերման գործում:

Մարդկային բազում արժանիքների, գիտական ու կրթադաստիարակչական վաստակի շնորհիվ Վասիլի Ցականովը վայելում էր գործընկերների սերն ու հարգանքը:

Պրոֆեսորի հիշատակը վառ պահելու նպատակով ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում հանդիսավորությամբ տեղի ունեցավ ընտանիքի նախաձեռնությամբ պատրաստված նրա կիսանդրու բացման արարողությունը, որին մասնակցում էին ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները: