Նոյեմբեր 11, 2025

Սեմինար «Գերկարճ իմպուլսային իոնացնող ճառագայթման կենսաբանական ազդեցությունները» թեմայով

Ս.թ. նոյեմբերի 5-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում կայացավ հայ-ռուսական համատեղ գիտական սեմինար «Գերկարճ իմպուլսային իոնացնող ճառագայթման կենսաբանական ազդեցությունները» խորագրով: Սեմինարին զեկույցով հանդես եկան  Ռուսաստանի Դաշնության Ա. Ի. Բուռնազյանի անվան Դաշնային Բժշկական Կենսաֆիզիկական կենտրոնի գիտնականները (Ա. Օսիպով, Ն. Վորոբյովա) և Դուբնայի «Ռադիոմիկա Ե-1» ՓԲԸ-ի տնօրեն, բ.գ.թ. Դմիտրի Մուրաշկոն: