Մարտ 19, 2025
Մարտի 19-ին «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի 8-րդ և 9-րդ դասարանների մի խումբ աշակերտներ ֆիզիկայի ուսուցչուհու ուղեկցությամբ այցելեցին ՔԵՆԴԼ ՍՀԻ: Նրանց համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում դպրոցականներին ներկայացվեց ինստիտուտում գործող լաբորատորիաները, ԱՐԵԱԼ արագացուցիչը, դրանց կիրառությունների լայն շրջանակը: Նրանք հնարավորություն ունեցան մասնակցելու նաև սկանավորող էլեկտրոնային մանրադիտակի կիրառմամբ իրականացվող հետազոտությանը: