Մայիս 16, 2024
Ս.թ. մայիսի 16-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի փորձարարական կենսաբանության լաբորատորիան իրականացրեց գերկարճ ազդակներով էլեկտրոնային փնջերի ճառագայթում մարդու կրծքագեղձի քաղցկեղային բջիջների վրա:
Փորձի նպատակն էր համեմատել սֆերոիդալ բջիջների ԴՆԹ-ի վնասվածքները մոնոշերտ բջիջների ԴՆԹ-ի վնասվածքների հետ: Ստացված արդյունքներն օգտագործվելու են հետագա փորձարարական աշխատանքների տվյալների բարելավման նպատակով: