Հուլիս 17, 2023
Պրոֆեսոր Էդուարդ Լազիևը Հայաստանում արագացուցչային ֆիզիկայի հիմնադիրներից է։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա կանգնած է եղել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում ARUS Հայկական սինքրոտրոնի և LUE-75 էլեկտրոնային գծային արագացուցչի նախագծման և կառուցման ակունքներում: Պրոֆեսոր Լազիևը երկար տարիներ եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչային ֆիզիկայի բաժանմունքի ղեկավար, դրա հետ մեկտեղ դասավանդել է Երևանի պետական համալսարանում: Նրա ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանվել է շուրջ 30 ատենախոսություն։ 2002 թվականին պրոֆ. Լազիևը միացել է ՔԵՆԴԼ-ի թիմին և հանդես է եկել բազմաթիվ նոր գաղափարներով: Նրա փորձն ու գիտելիքները արագացուցիչների ֆիզիկայի և տեխնիկայի բնագավառում անգնահատելի են։
ՔԵՆԴԼ-ի թիմը շնորհավորում է պրոֆ. Լազիևին ծննդյան 90-ամյակի առթիվ և մաղթում է քաջառողջություն, բարեկեցություն և երկար երջանիկ ու արդյունավետ կյանք: