Մարտ 30, 2023
Սույն թվականի մարտի 27-ին և 29-ին, «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ աշխատանքային ժողով, որտեղ երիտասարդ գիտաշխատողները և ուսանողները զեկուցեցին իրենց կատարած ընթացիկ աշխատանքների մասին: Այսպիսի աշխատանքային ժողովները շարունակական բնույթ են կրում և նպատակ ունեն սինխրոնիզացնել խմբերի և լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև ամբողջական պատկերացում ձեռք բերել՝ ինստիտուտի աշխատանքներում երիտասարդների ներգավվածության չափի, ներկա և հնարավոր գիտական-ադմինիստրատիվ խնդիրների մասին, որոնց հանդիպում են երիտասարդները իրենց ուսումնասիրությունների ժամանակ:
Զեկուցումներով հանդես եկան «ՔԵՆԴԼ»-ի հետևյալ ստորաբաժանումները.
- Փնջերի ֆիզիկա և էլեկտրամագնիսական դաշտերի խումբ
- Կոնդեսացված նյութերի և պոլիմերների ֆիզիկայի խումբ
- ԳԲՀ լաբորատորիա
- Առաջատար նյութերի և միկրոսարքերի լաբորատորիա
- Վակուումային լաբորատորիա
- Ֆոտոնային փնջերի և օպտիկայի լաբորատորիա
- Ինժեներության և տեխնոլոգիայի բաժանմունք
- Փորձարարական կեսաբանության բաժանմունք