Մարտ 30, 2023

ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային Հետազոտությունների Ինստիտուտի Երիտասարդ Գիտաշխատողները և Ուսանողները Զեկուցեցին Իրենց Կատարած Ընթացիկ Աշխատանքների Մասին

Սույն թվականի մարտի 27-ին և 29-ին, «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ աշխատանքային ժողով, որտեղ երիտասարդ գիտաշխատողները և ուսանողները զեկուցեցին իրենց կատարած ընթացիկ աշխատանքների մասին: Այսպիսի աշխատանքային ժողովները շարունակական բնույթ են կրում և նպատակ ունեն սինխրոնիզացնել խմբերի և լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև ամբողջական պատկերացում ձեռք բերել՝ ինստիտուտի աշխատանքներում երիտասարդների ներգավվածության չափի,  ներկա և հնարավոր գիտական-ադմինիստրատիվ խնդիրների մասին, որոնց հանդիպում են երիտասարդները իրենց ուսումնասիրությունների ժամանակ:

Զեկուցումներով հանդես եկան «ՔԵՆԴԼ»-ի հետևյալ ստորաբաժանումները.

  • Փնջերի ֆիզիկա և էլեկտրամագնիսական դաշտերի խումբ
  • Կոնդեսացված նյութերի և պոլիմերների ֆիզիկայի խումբ
  • ԳԲՀ լաբորատորիա
  • Առաջատար նյութերի և միկրոսարքերի լաբորատորիա
  • Վակուումային լաբորատորիա
  • Ֆոտոնային փնջերի և օպտիկայի լաբորատորիա
  • Ինժեներության և տեխնոլոգիայի բաժանմունք
  • Փորձարարական կեսաբանության բաժանմունք