Հունվար 29, 2026
Հունվարի 23–25-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի Նորագույն նյութերի և միկրոսարքերի լաբորատորիայի գիտաշխատող Լայա Անջոն մասնակցեց Նանոգիտության, նանոտեխնոլոգիաների և նանոճարտարագիտության Մալայզիա–Ճապոնիա միջազգային 7-րդ համաժողովին (MJIC 2026)։ Այն հեղինակավոր միջազգային հարթակ է, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներից առաջատար գիտնականների, հետազոտողների, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների և արդյունաբերության մասնագետների։
Նրա զեկույցի թեման էր՝
«Մետաղ-օրգանական կառուցվածքների արդյունաբերական կիրառությունները ածխաթթու գազի կլանման համար»։

