Ապրիլ 6, 2026
Ապրիլի 3-ին աշխատանքային այցով ՔԵՆԴԼ ՍՀԻ էին ժամանել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Ա. Մանգասարյանը, ակադեմիայի գիտական և կրթության որակի գծով ներկայացուցիչ, փոխգնդապետ Ս. Պետրոսյանը, Ճշգրիտ առարկաների առանձին ամբիոնի վարիչ Ռ. Ափրեյանը և դասախոս Վ. Միսակյանը։
Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան ինստիտուտի գիտահետազոտական ներուժին՝ շրջելով վակուումային, նորագույն նյութերի և միկրոսարքերի, ֆոտոնային փնջերի և օպտիկայի, փորձարարական կենսաբանության, ինչպես նաև՝ ԳԲՀ լաբորատորիաներով։ Նրանց ներկայացվեցին ԱՐԵԱԼ և ԴԵԼՏԱ փորձարարական կայանների հնարավորությունները, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա գիտական նախաձեռնությունները։
Շրջայցին հաջորդած քննարկման ընթացքում կողմերն անդրադարձան գիտության և կրթության փոխգործակցության ընդլայնման ուղիներին՝ կարևորելով ակադեմիայի հետ համագործակցությունը:
Հանդիպումն ավարտվեց երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ, որը հիմք կդառնա ապագա համատեղ նախագծերի իրականացման, փորձի փոխանակման և ռազմագիտության ու կիրառական ֆիզիկայի ոլորտներում գիտական ներուժի արդյունավետ համադրման համար։

