Մարտ 5, 2025
Ս.թ. մարտի 4-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ էին այցելել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10-12-րդ դասարանների մի խումբ աշակերտներ՝ ֆիզիկայի ուսուցչուհու նախաձեռնությամբ: Նրանց ընդունեց ինստիտուտի տնօրենը՝ ներկայացնելով կառույցի հիմնական գործունեությունը: Տարբեր սարքավորումներով հագեցած լաբորատորիաներով շրջայցի ընթացքում աշակերտները տարաբնույթ հարցեր էին ուղղում՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն մշտապես կարևորում է դպրոց-ինստիտուտ փոխհարաբերությունները, ինչով էլ պայմանավորված են դպրոցականների հաճախակի այցելությունները:
 
 
																			 
 
																			 
 
																			


 
 
                            
                                                 
                            
                                                 
                            
                                                
 
 
                        
                                 
                                 
                                 
                                 
                                