Սեպտեմբեր 19, 2017
«Արագացուցչային տեխնոլոգիաներ» լաբորատորիայի կողմից արագացնող համակարգերի մշակման աշխատանքների առաջին արդյունքները տպագրվել են Journal of Instrumentation ամսագրում (V. Sh. Avagyan, et al., “Some Technological Features for Fabrication of Accelerating Structures”, JINST, v.12, P07025, July, 2017): Աշխատանքները սկսվել են 2015 թ.-ին` պրոֆ. Վ. Ավագյանի ղեկավարած ինժեներների և գիտնականների խմբի կողմից: Նրանց նպատակն էր ստեղծել արագացնող համակարգերի զոդման համար նախատեսված տեխնոլոգիա: Երկար համակարգերի պատրաստման ընթացքում ջերմաստիճանի կառավարման որոշակի նորարարական լուծումներով զոդման կայանն արդեն պատրաստ է: Դիզայնի ուսումնասիրման հետ մեկտեղ շատ կարևոր է ինստիտուտի ինժեներների կողմից արագացնող համակարգերի պատրաստումը ևս, ինչը անհրաժեշտ է «ԱՐԵԱԼ» արագացուցչի էներգիայի բարձրացման (20-50 ՄէՎ) ծրագրի համար: Վերջինիս նպատակն է ստեղծել միջին ինֆրակարմիր և տերահերցային տիրույթի ազատ էլեկտրոնային լազերներ: «ԱՐԵԱԼ»–ը լազերով ղեկավարվող էլեկտրոնային արագացուցիչ է, որն արձակում է 0.4-8 պվ տևողությամբ ազդակներ՝ արագացուցչային տեխնիկայի բնագավառում ժամանակակից հետազոտություններ իրականացնելու նպատակով: