Հոկտեմբեր 26, 2015
Սույն թվականի հոկտեմբերի 21-23-ը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում անցկացվեց «ԱՐԵԱԼ» միջազգային խորհրդատվական հանձնաժողովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին շնորհանդեսներ, հաշվետվություններ, որոնք ամփոփվեցին քննարկումներով: Հանձնաժողովի անդամներին ներկայացվեցին 5 ՄէՎ էներգիայով «ԱՐԵԱԼ» լազերով ղեկավարվող արագացուցչի և «ԴԵԼՏԱ» փորձարարական կայաններում ընթացող ներկայիս աշխատանքները: Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև «ԱՐԵԱԼ» արագացուցչի կարգաբերման ծրագիրը, որը իրենից ենթադրում է էներգիայի բարձրացում մինչև 50 ՄէՎ և փնջի հետագա առաքում «ԱԼՖԱ» և «ԲԵՏԱ» կայաններ: «ԱԼՖԱ»-ն (ALPHA – Amplified Light Pulse for High-end Applications) նախագծված է տերահերց տիրույթում ազատ էլեկտրոնների վրա լազերի ստացման համար, իսկ «ԲԵՏԱ»-ն (BETA – Booster for Emerging Technology Accelerators)՝ ժամանակակից արագացուցչային հասկացությունների և ճառագայթման նոր աղբյուրների ուսումնասիրության համար: Քննարկվեցին «ԱՐԵԱԼ» նախագծի զարգացման ժամանակացույցը և հիմնական փուլերը: