Սեպտեմբեր 21, 2016

«ԱՐԵԱԼ» լազերային համակարգի արդիականացում

Զգալիորեն բարելավվել է «ԱՐԵԱԼ» բարձր էներգիայով գերարագ լազերային համակարգի աշխատանքը «t-pulse» լազերային օսցիլյատորի փուլային կայունացման և ենթահամակարգերի համաժամանակեցման արդիականացման աշխատանքներից հետո, որոնք իրականացվել են ֆրանսիական Amplitude Systèmes ընկերության կողմից:

Արդիականացումից, տեղադրումից և գործարկումից հետո հիմնական ձեռքբերումներն են՝

  • Ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ազդակների էներգիայի բարձրացում,
  • Ազդակից ազդակ էներգիայի երկարաժամկետ կայունություն,
  • Փնջի ձևի և դիրքի կայունություն,
  • «t- pulse» համաժամանակեցման հուսալիություն և ջերմաստիճանային կայունություն:

Մասնավորապես, լազերի երկարաժամկետ (>14 ժամ) գործարկման ընթացքում ստացվել են ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ազդակների ավելի բարձր էներգիաներ (1.93 մՋ and 365 մկՋ, համապատասխանաբար) ավելի լավ ազդակից ազդակ կայունությամբ (RMS<0.5% և <0.8%, համապատասխանաբար): Փնջի պրոֆիլի չափումները Spiricon տարածական համակարգով, նույնպես, ցույց են տվել փնջի ձևի և դիրքի կայունության բարելավում:

«t-pulse» փուլային կայունացման ենթահամակարգի բարելավումը լավացրել է «ԱՐԵԱԼ» հանձնարարող օսցիլյատորի (Master Oscillator) հետ դրա համաժամանակեցման հուսալիությունը, ինչը ավելի երկարատև գործարկման ընթացքում ավելի կլավացնի ստացված էլեկտրոնային փնջերի կայունությունը: